fbpx
Աշխարհ

Լուգանսկի ու Դոնեցկի բնակիչները ՌԴ անձնագրեր կստանան դյուրացված կարգով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լուգանսկի ու Դոնեցկի շրջանների բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրման կարգը դյուրացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Համաձայն այդ փաստաթղթի` մարդիկ, որոնք մշտապես ապրում են այս տարածքներում, «իրավունք ունեն դիմել ՌԴ քաղաքացիություն դյուրացված կարգով ստանալու համար»:

2018թ. դեկտեմբերին ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որով երկրի ղեկավարն իրավունք է ստանում որոշելու, թե որ օտարերկրացիներից իրավունք ունեն դյուրացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ