Մշակույթ
20:30 24/06/2020

Լուիս Բունյուել. Հանճարեղ սյուրռեալիստ կինոռեժիսոր (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Իսպանացի-մեքսիկացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելը (1900-1983) կինեմատոգրաֆի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է։ Նա հիմնականում ստեղծագործել է Ֆրանսիայում, Մեքսիկայում և Իսպանիայում։ Բունյուելը հեղափոխական էր, նկարահանում էր արգելված և շոկային ֆիլմեր՝ բարոյականության, բռնության, կրոնի և այլ թեմաներով։ Երիտասարդ տարիներին կինոռեժիսորը ավանգարդ սյուրռեալիզմի առաջնորդ էր, իսկ կես դար անց գերիշխող միջազգային կինոռեժիսոր։

Նրա առաջին կինոնկարը՝ Անդալուսյան Շունը (Un Chien Andalou), որը համր ֆիլմերի ժամանակաշրջանում է նկարահանվել, մինչ այժմ պարբերաբար ցուցադրվում է աշխարհով մեկ և մնում է ամենանորարական և շոկային ֆիլմերից մեկը։ Իսկ Բունյուելի վերջին կինոնկաը՝ «Ցանկության այդ անպարկեշտ առարկան» (That Obscure Object of Desire), որը նկարահվել է առաջին ֆիլմից 48 տարի անց, արժանացրել է նրան «Լավագույն Կինոռեժիսոր» մրցանակին։

Պատանեկության տարիներին Բունյուելը խորապես կրոնասեր էր, բայց 16 տարեկանից սկսած՝ հոգնելով այդ ամենից, նա գիտակցեց եկեղեցու ուժի և հարստության անտրամաբանությունը։ 1917-ին նա հաճախում է Մադրիդի համալսարան, նախ ուսումնասիրելով գյուղատնտեսություն, այնուհետև արդյունաբերական ճարտարագիտություն, և վերջապես անցում է կատարում փիլիսոփայության: Այդ ընթացքում նա շատ սերտ փոխհարաբերություններ է զարգացրել նկարիչ Սալվադոր Դալիի և բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի հետ, ի թիվս Residencia de Estudiantes-ում բնակվող իսպանական այլ կարևոր արվեստագետների: Նրանք բոլորն էլ, հատկապես այդ երեք ընկերները, կազմում էին իսպանական սյուրռեալիստական ավանգարդի կորիզը , և հայտնի էին որպես La Generación del 27 (27-ի սերունդ)։

Լուիսն հատկապես տարված էր Լորկայով։ Իր խոսքերով նրանք առաջին իսկ հանդիպումից դուր եկան միմյանց, չնայած, որ նրանք շատ տարբեր էին։ Բունյուելը՝ Արագոնից եկած մի գեղջուկ, իսկ Լորկան՝ Անդալուսյան էլեգանտ մի երիտասարդ։ Նրանք իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում էինք միասին։ Երեկոյան նստում էին խոտերի վրա և Լորկան կարդում էր Բունյուելին իր բանաստեղծությունները:  Նա դանդաղ և գեղեցիկ կարդում էր, և նրա միջոցով ռեժիսորը սկսում էր հայտնաբերել մի ամբողջովին նոր աշխարհ:

Դալիի հետ Բունյուելի հարաբերությունները փոքր-ինչ ավելի բարդ էին։ Ասում են, որ Բունյուելը խանդում էր Դալիի և Լորկայի միջև աճող մտերմությանը, և նախանձում Դալիի՝ վաղաժամ հաջողության հասած ստեղծագործական կարյերային։

Un Chien Andalou (Անդալուսյան շունը)-1929

Բունյուելը սկսում է համագործակել Դալիի հետ՝ իր առաջին 16 րոպեանոց կարճամետրաժ Un Chien Andalou (Անդալուսյան Շունը) ֆիլմը ստեղծելիս։ Այն սյուրռեալ է, աբսուրդային և կրում է Ֆրեյդային (հոգեբան) բնույթ։ Ֆիլմի սցենարը գրվել է 6 օրում։ Ֆիլմը երկու հանճարների երազների և երևակայությունների գեղեցիկ և անհասկանալի լաբիրինթոսն է։ Ամենահայտնի տեսարաններից մեկը լուսնի վրայով անցնող ամպի և կնոջ աչքը ածելիով կտրելու համեմատականն է։

Ֆիլմը շատ հայտնի դարձավ թողարկման պահից ի վեր, և մինչ օրս էլ չի կորցնում իր հմայքը։

L’Age d’Or (Ոսկե Դարը)-1930

Այս ֆիլմի վրա աշխատանքներ են տարվել ևս Դալիի հետ համագործակցելով, բայց Բունյուելն ու Դալին ընթացքում որոշել են չաշխատել միմյանց հետ՝ գեղարվեստական տարբերությունների պատճառով։

Ֆիլմը շատ սկադալային էր՝ կրելով հակակաթոլիկական տեսարաններ։ Այն աստիճան, որ ցուցադրությունը արգելվել էր, և 49 տարի անց նոր ցուցադրվել։

Ի դեպ, Mockumentary ժանրի ամենաառաջին օրինակներից է Բունյուելի Las Hurdes (Խոչընդոտները) 1933 թ. ֆիլմը, որը ևս արգելված էր երկար տարիներ։

Viridiana (Վիրիդիանա)- 1961

Վիրիդիանան նկարահանված է Բենիտո Պերես Գալդոսի Հալմա վեպի հիման վրա։ Այն Բունյուելի առաջին լիամետրաժ սյուժետային ֆիլմն է, որը նկարահանվել է Իսպանիայում։

Ռեժիսորը ֆիլմում բարձրացնում է ֆրանկիստական Իսպանիայում արգելված թեմաներ՝ ինցեստ, ինքնասպանություն, կնոջ նկատմամբ բռնություն, սրբապղծություն, շվեդական ընտանիք։ Այն հսկայական սկանդալ է առաջացնում և Վատիկանը Իսպանիայում 16 տարով արգելում է ֆիլմի ցուցադրությունը։

Այնուամենայնիվ, ֆիլմն արժանանում է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։

El Ángel Exterminador (Կործանիչ Հրեշտակ)- 1962

Կործանիչ հրեշտակը արդեն մեքսիկական սև ու սպիտակ աբսուրդային տրագիկոմեդիա է։
Ֆիլմի գաղափարը տվեց հռչակավոր նկարիչ Ժերիկոյի Մեդուզայի լաստանավակը նկարը։ Գլխավոր դերասանուհու կարծիքով Բունյուելի նկարահանած իրավիճակը հիշեցնում է ժամանակակից իրականության ցուցադրության։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1962 թվականին՝ Կաննի կինոփառատոնի շրջանակներում, էկրաններին ցուցադրվել է 1962 թվականի դեկտեմբերի 16-ից (Իսպանիայում):

Belle de Jour (Ցերեկային Գեղեցկուհին)-1967

Belle de Jour-ը ինչ-որ տեղ ռեժիսորի համար մարտահրավերային ֆիլմ է։ Այն նկարահանված է Ժ. Քեսելի համանուն վեպի հիման վրա, որը Բունյուելին դուր չէր գալիս։ Նա փորձեց ստեղծել մի բան, որը ընդհանրապես նրա սրտով չէր, և դարձրեց այնպիսի մի բան, որը նրան դուր կգար։

Բունյուելը գոհ չէր դերասանուհու ընտրությամբ՝ 22-ամյա Կատրին Դե Նյովի։ Թե՛ դերասանուհու, և թե՛ ռեժիսորի համար միասին աշխատելը բարդ է տրվել։ Սակայն, վերջում, հասնելով հիանալի արդյունքի, երկուսն էլ գոհ են մնացել։ Կատրինը անգամ երկրորդ անգամ գլխավոր դեր է ստացել Բունյուելի Tristana (Տրիստանա , 1970թ.) ֆիլմում։
Belle du Jour Ֆիլմը մեծ հաջողության էր հասել և համարվում էր ժամանակակից ամենաստացված ֆիլմերից մեկը։

Le Charme Discret de la Bourgeoisie (Բուրժուազիայի համեստ հմայքը)-1972

Բուրժուազիայի համեստ հմայքը սյուրռեալ ֆիլմը նկարահանվել է 1972 թվականին։ Այն համարվում է Բունյուելի լավագույն ֆիլմերից մեկը։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում Օսկարի՝ «Օսկարի լավագույն օտարերկրյա ֆիլմի համար» անվանակարգում։

Ֆիլմի մտահաղացումը եկել է երբ Սիլբերմանը (ֆրանսիական պրոդյուսեր) մի զվարճալի պատմություն է պատմել իր կյանքից։ Մի օր նա և իր կինը իրենց տուն մի քանի ընկերների են հրավիրել ընթրիքի։ Սակայն լիովին մոռացել են դրա մասին և արդյունքում ընթրիքի ժամանակ ամուսինը բացակայել է, իսկ կինը՝ չհասցնելով փոխել հագուստը, ներկա է գտնվել միայն գիշերազգեստով։

Ֆիլմը մեծ հաջողություն բերեց ռեժիսորին և նա այդ ոճով ևս երկու ֆիլմ նկարահանեց. Ազատության Ուրվականը ( The Phantom of Liberty) 1974 թ. և  Ցանկության Այդ Անպարկեշտ Առարկան (That Obscure Object of Desire) 1977 թ.։ Այս երկու ֆիլմերն էլ ևս հանճարեղ են իրենց՝ աբսուրդային և սյուրռեալական հատկություններով։

Վերջին երեք ֆիլմերը կատարյալ կերպով ընդգծում են ռեժիսորի իրական ձեռագիրը և մտածելակերպը։

Աննա Մարտիրոսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ