«Մանչեսթեր Յունայթեդից» վերջերս «Ինտեր» տեղափոխված հարձակվող Ռոմելու Լուկակուն միլանյան ակումբում հանդես կգա 9 համարի ներքո:
Ավելի վաղ այդ համարով «Ինտերի» կազմում հանդես էր գալիս հարձակվող Մաուրո Իկարդին, որի անունը կապում են «Յուվենտուս» տեղափոխության հետ:
26-ամյա հարձակվողին միլանցիները «կարմիր սատանաներից» գնեցին 65 մլն եվրոյով: Այդ կերպ, բելգիացին դարձավ միլանյան ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը: