Լուկաշենկոն առաջարկել է հրաժարվել ԵԱՏՄ-ում ածխաջրածինների առևտրում դոլարային հաշվարկներից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է հրաժարվել Եվրասիական տնտեսական միությունում ածխաջրածինների առևտրում դոլարային հաշվարկներից:

«Համոզված եմ, որ եկել է ժամանակը, որ ԵԱՏՄ-ն պետք է լուրջ քաղաքական որոշում կայացնի ածխաջրածինների ներքին առևտրի ապադոլարացման վերաբերյալ», – ասել է Բելառուսի նախագահը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ-ում առաջնային խնդիրներից մեկը փոխարժեքների պահպանման և հաշվարկների անվտանգությունն ապահովելու համար համակարգված միջոցառումների մշակումն է:

«Այս առումով, մենք ողջունում ենք միության համար ընդհանուր վճարային տարածքի զարգացումը, այդ թվում՝ ազգային արժույթներով հաշվարկներին անցումը խթանելու նպատակով»,-ասել է Լուկաշենկոն:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Ամենաթարմ