fbpx
Աշխարհ
11:00 13/11/2019

Լուկաշենկոն հայտնել է, թե որ դեպքում մահապատիժը կհանվի Բելառուսից

ԵՄ-ը Բելառուսից արդեն պահանջում է չեղարկել մահապատիժը։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Բելառուսում մահապատժի հնարավոր չեղարկման մասին հարցին: Այս մասին հաղորդում է Belta-ն։

«Ուղղակի պատասխանեմ ձեր հարցին. հանրաքվեն է որոշել այդ հարցը։ Միայն հանրաքվեն կարող է այն չեղարկել։ Մենք այդ ուղղությամբ գործում ենք»,-ասել է պետության ղեկավարը։

Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտել է, որ ԵՄ-ը Բելառուսից արդեն պահանջում է չեղարկել մահապատիժը։

«Եվ իհարկե, մենք դրան չենք կարող անտարբեր վերաբերվել։ Եվ շատ հաճախ հարցումներ ենք անցկացնում մահապատիժը հանելու վերաբերյալ։ Ոչինչ այն ժամանակներից, ինչ հարցը լուծվել է հանրաքվեով, չի փոխվել։ Արժե՞ արդյոք այսօր այդ հարցը դնել հանրաքվեի՝ բացասական պատասխան ստանալու համար։ Կարծում եմ՝ չարժե։

Ուստի, մենք մի ժամանակ պայմանավորվել ենք քաղաքական գործիչների հետ Բրյուսելում այս ուղղությամբ միասին աշխատել։ Եվ մշակել ենք մի պլան, ճանապարհային քարտեզ բելառուսական հասարակության հետ աշխատելու համար։ Մենք այդ ուղղությամբ առաջ ենք շարժվում։ Շտապողականությունն այստեղ միայն կարող է վնասել»,-ասել է նա։

Պետության ղեկավարը հռետորական հարց է տվել թեման բարձրացրած ասվտրիացի լրագրողին, թե որն է այդ երկրի կարծիքը մահապատժի վերաբերյալ։

«Չգիտեք։ Հենց դա է ձեր դեմոկրատիայի էությունը՝ մի կողմից։ Որպեսզի ահա այսպես պահանջեք ինչ-որ մեկից, խորհրդածեք այդ թեմայի շուրջ՝ պետք է իմանալ, թե ձեզ մոտ ինչ է մտածում հասարակությունը այդ հարցի մասին»,-ասել է Լուկաշենկոն

Բելառուսի նախագահը օրինակ է բերել, որ Ավստրիան լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, Չինաստանի հետ, ու հարց ուղղել՝ արդյոք լրագրողը նույն հարցն ուղղել է նրանց։

«Կարծում եմ՝ ոչ։ Թող սա ևս հռետորական հարց լինի»,- ասել է պետության ղեկավարը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ