fbpx
Աշխարհ

Լուկաշենկոն ու Պուտինը համաձայնության չեկան գազի գնի շուրջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի հաջողվել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպմանը հասնել 2019 թվականին գազի մատակարարումների արժեքի վերանայմանը: Այս մասին գրում է dw.com-ը՝ ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին հղումով:

Դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպումից առաջ Լուկաշենկոն հայտարարել էր, որ գազի գնի շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտին հասցնել մինչ 2019 թվականը: Թե կոնկրետ երբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը՝ դեռ հայտնի չէ: Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտի խոսքով՝ այն պետք է լրացուցիչ համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու երկրների ղեկավարների ժամանակացույցը:

Հոկտեմբերին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանը 2018-ի նոյեմբերից մինչև 2019 թվականի ավարտը Բելառուս չի մատակարարի բենզին, դիզելային վառելիք և մազութ: Նա դա բացատրել էր ավելի վաղ ստորագրած համապատասխան փաստաթղթի պայմաններով, որը սահմանում է նավթամթերքի մատակարարման ծավալները:

Նշենք, որ դեկտեմբերի 27-ին տեղի կունենա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր թիվիս այլ հարցերի քննարկվելու է Հայաստան մատակարարվող գազի գնի խնդիրը։ «Մենք պայմանավորվել ենք, որ պետք է այդ հարցը քննարկենք: Ես հիմա չեմ ուզում որևէ կանխորոշող բան ասեմ: Բայց հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան», – ասել էր վերջերս Նիկոլ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դածինքում վստահ են, որ եթե գազի գնի հարց քննարկվի երկու երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, ապա Հայաստանի վարչապետը «վստահաբար առաջնորդվելու է Հայաստանի շահով»։

«Նույն Ռուսաստանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ իր դաշնակիցները ունեն հատուկ վերաբերմունք։ Դե կտեսնենք այդ վերաբերմունքը», – կարծում է դաշինքի կազմում պատգամավոր ընտրված Հովհաննես Իգիթյանը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ