Հասարակություն

Զբոսաշրջության աճ 8,8 տոկոսով

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, լրագրողների հետ հանդիպման տարեվերջյան ամփոփման ժամանակ ասել է.

«Եթե 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 այցելու, ապա 2018  թվականին այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար 209: Զբոսաշրջիկներից 525 հազար 423-ը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից»,-ասաց նա:

Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով`զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան է ժամանել 233 հազար 125 այցելու: Երրորդ տեղում  Իրանն է` 132 հազար 839 այցելուով, չորրորդ տեղում  ԱՄՆ-ն` 46 հազար 138 այցելուով և հինգերորդ տեղում` Ուկրաինան է` 24 հազար 308  այցելուով:

«2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կտրուկ աճ ապահոված երկրները Հնդկաստանը, Չինաստանն ու Ղազախստանն են` համապատասխանաբար 131, 107 և 83 տոկոս»,-հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ