Մամուլում սկսվել են լուրեր շրջանառվել հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպի մասին։
Այս մասին գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ, ըստ ԶԼՄ-ների, Քարդաշյանի նոր ընտրյալը CNN-ի լրագրող Վան Ջոնսն է։
Չնայած սրան, ըստ աղբյուրի, Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրները հերքել են այդ լուրերն ասել են, որ Քարդաշյանն ու Ջոնսը մոտ ընկերներ են, ունեն աշխատանքային հարաբերություններ և ընդհանուր հետաքրքրություններ՝ կապված արդարադատության ոլորտի հետ։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մեկնարկել է Քարդաշյանի ու ռեփեր Քանյե Ուեսթի բաժանության պաշտոնական գործընթացը։