Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ այլևս չի ցանկանում խաղալ «Բավարիայում»:
«Բավարիայում» իմ դարաշրջանն ավարտվել է. այս ակումբում խաղալը շարունակելու տարբերակ չեմ տեսնում։
«Բավարիան» լուրջ ակումբ չէ.․․ Ես այլևս չեմ ուզում այնտեղ խաղալ։ Իմ տրանսֆերը լավագույն լուծումն է։ Հուսով եմ՝ ինձ չեն կանգնեցնի»,- ասել է հարձակվողը Լեհաստանի հավաքականի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Bayern & Germany-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» հետաքրքրված է լեհ հարձակվողի ծառայություններով։ Ըստ միջազգային որոշ ԶԼՄ-ների՝ ֆուտբոլիստն իբր արդեն պայմանավորվել է ակումբի հետ պայմանագրի շուրջ, իսկ կատալոնական ակումբին մնում է միայն համաձայնության գալ գերմանական գրանդի հետ տրանսֆերի վերաբերյալ։