fbpx
Սպորտ

Ես լուրջ ճնշման տակ եմ եղել. Բեյլ

«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որի իրավունքները պատկանում են «Ռեալին», մեկնաբանել է մադրիդյան ակումբից իր հեռանալը:

Ֆուտբոլիստը հայտնել է, որ ոչ մի բանի համար չի զղջում:

«Ես ուղղակի ուզում եմ ֆուտբոլ խաղալ, իսկ այն ինչ խոսում են շուրջբոլորը, չեմ կարող կառավարել: Ով ինչ ասի, բացառապես իր գործն է: Ես գիտեմ ով եմ, ընտանիքս գիտի՝ ով եմ: Եվ ինձ միայն դա է հուզում:

Ուրիշ մշակույթ ունեցող այլ երկիր տեղափոխվելով՝ ես պիտի աճեի որպես անհատանություն: Պետք է մշտապես սովորել ինչպես վարվել տարբեր իրավիճակներում: Ես լուրջ ճնշման տակ եմ եղել: Ինձ սուլել են տրիբունաներից: Այնպես որ, ես ուղղակի սովորել եմ՝ ինչպես հաղթահարել նման բաներն ու լուրջ և սրտին մոտ չընդունել դրանք: Ֆուտբոլն իմ սերն է: Ես միայն պիտի ինձ ամբողջությամբ նվիրեմ խաղին»,- ասել է Բեյլը:

Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ