Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, նախկին մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն անդրադարձել է իր ու ակումբի աստղ Լիոնել Մեսսիի փոխհարաբերություններին։
«Իմ կարծիքով, թիմն ավելի շատ պետք է մարզվեր:
Երբ ես աշխատում էի Գվարդիոլայի հետ, ինքս ինձ հարց էի տալիս, թե արդյո՞ք ցանկանում եմ լավագույնը լինել: Դուք կարող եք հաղթել ամեն ինչ, եթե աշխատեք ամբողջ շաբաթվա ընթացքում: Ես միայն դա եմ ասել: Ես չեմ ասել, որ պետք է մարզչին հեռացնել:
Ես և Մեսսին լուրջ զրույց ենք ունեցել, բայց ես նորմալ եմ վերաբերում այդ ամենին, քանի որ առողջ քննարկում է եղել:
Ես հարգում եմ Մեսսիի խոսքը, քանի որ նա այդ կերպ, որպես թիմի ավագ, փորձում էր պաշտպանել թիմակիցներին, բայց ես երբեք չեմ ասել, թե իբր Մեսսին խնդրել է հեռացնել մարզչին», – Աբիդալի խոսքերը փոխանցում է The Telegraph-ը:

