Առողջապահություն

Իմունիտետը բնական միջոցներով ամուր պահելու և բարձրացնելու շարք

Մեզ լավ ծանոթ մասուրի պտուղները նույնպես լավ բարձրացնում են իմունիտետը, բացի դրանից օգտագործում են ավիտամինոզի ժամանակ որպես միզամուղ, լեղամուղ, հակաբորբոքային, ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ, վերքերի լավացման ժամանակ:

Պտուղները պարունակում են մի շարք վիտամիններ, հատկապես մեծ քանակի վիտամին С:

Պատրաստման եղանակը․

8 ճաշի գդալ մասուրի չոր պտղի վրա լցնել 4 բաժակ եռացրած ջուր,
ավելացնել 4 ճաշի գդալ շաքարավազ (լավ կլինի, որ շաքարը լինի բնական հումքից պատրաստված),
և եռացնել դանդաղ կրակին 10 րոպե, որից հետո թողնել գիշերը թրմվի, առավոտյան քամել՝ թանզիվը գցելով ցանցի վրա, լցնել ապակե տարրայի մեջ:

Կարելի է թուրմը պատրաստել առանց շաքարավազի, քամելուց հետո ավելացնել բնական մեղր՝ 4 լիքը թեյի գդալով, եթե ալերգիա չունեք: Խմել օրական 100 գրամ՝ երեք անգամ։ Կարող եք տաք ջուր ավելացնել և խմել թեյի ձևով:

Նրանք,ովքեր ունեն արյան մակարդելիության խնդիր, ստամոքսի, երիկամի հիվանդություններ, ապա թող դիմեն բժշկի խորհրդատվության, իսկ մասուրի նկատմամբ ալերգիկներին՝ չօգտագործել:

Եղեք առողջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ