fbpx
Իրավական

Լուսահովիտի համայնքապետին կրակելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ

Հունիսի 14-ին հրազենային վնասվածք է ստացել Տավուշի մարզի Լուսահովիտի համայնքապետ 35-ամյա Գրիգոր Սարհատյանը: Դեպքը տեղի է ունեցել երեկ Իջևան քաղաքում, վիճաբանությունից հետո Իջևանի քաղաքացին հրազենով կրակել է համայնքապետի վրա:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դեպքի առթիվ մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

«Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ»,- գրել է նա:

 

https://www.facebook.com/naira.harutunyan/posts/2491485380895537

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ