fbpx
Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամներին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները փետրվարի 26-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության անդամներին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, անդրադարձել է կուսակցության որդեգրած քաղաքականությանը, գործունեության ուղղություններին և առաջիկա ծրագրերին:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Կարմեն Գրլիցան նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, ստանալ քաղաքական որոշ օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցերի պատասխաններ:

Կողմերը քննարկել են իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, մարզերի զարգացմանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Խորհրդարանականները վստահեցրել են, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արագ վավերացումն անդամ երկրների կողմից:

Պատգամավորները պատասխանել են անցումային արդարադատությանը, զանգվածային լրատվամիջոցների ազատությանը, ընդդիմության դերակատարությանը, կառավարության նոր ծրագրին, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենսդրական աշխատանքներին վերաբերող հարցերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ