Լուվրի դռները դարձյալ բացվել են զբոսաշրջիկների համար

Հրապարակող՝

louver

Ամենադիտվածներ

Փարիզյան Լուվրը մարտի 4-ին այցելուների համար բացվել է։

Նշենք, որ այն երկու օր փակ էր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ աշխատակիցների վախի պատճառով։

«Չորեքշաբթի օրը՝ մարտի 4-ին, Լուվրը բաց է»,-նշված է Twitter ցանցում թանգարանի օգտահաշվում:

Լուվրն այցելուների համար չէր բացվել մարտի 1-ին՝ աշխատակիցների խորհրդակցության պատճառով, որը նվիրված էր կորոնավիրուսի տարածմանը: Թանգարանը փակ էր մնացել նաեւ մարտի 2-ին՝ հիվանդության տարածման առնչությամբ աշխատակիցների անհանգստության պատճառով, իսկ մարտի 3-ին թանգարանում սովորական հանգստյան օր էր։

Ամենաթարմ