fbpx
Աշխարհ

Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ ԼՂ բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Պուտինն նշել է, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ:

«Եթե մենք բոլորս խաղաղ եւ համերաշխ ապրենք, պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքը բարելավելու համար ոչ միայն անվտանգության ոլորտում, այլեւ ընթացիկ կյանքում՝ ընտանիքների գոյության, տնտեսական, սոցիալական զարգացման տեսակետից, ինչի կարիքը Ղարաբաղում ապրող մարդիկ շատ ունեն, այդ դեպքում մշտապես տագնապի մեջ ապրելը, որ զինված հակամարտությունը կվերսկսվի, անհնար է լինելու: Դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով` Լեռնային Ղարաբաղում խնդիրները կուտակվել են և շատ են, դրանք կապված են ենթակառուցվածքների վերականգնման հետ, սահմանների սահմանազատման և սահմանագծման հետ, հատկապես այն տարածքներում, որտեղ պետական սահմաններ ըստ էության երբեք չեն եղել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ