fbpx
Քաղաքականություն

ԼՂ հակամարտության հարցում Մոսկվան կողմ է Երևանի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ռուսական կողմի դիրքորոշումն անփոփոխ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք շարունակում ենք աշխատել Մինսկի խմբի ֆորմատով։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է ու ելնում է հակամարտության խաղաղ կարգավորման անփոխարինելիության սկզբունքից՝ երկու կողմերի համաձայնության պայմանով», – ասաց ՌԴ դեսպանը։

ՌԴ դեսպանի խոսքով՝ այս առումով իրենց աշխատանքի առաջնահերթություններից մեկն է կողմերի միջև ուղիղ երկխոսության խթանումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ