fbpx
Քաղաքականություն

ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն այսօր անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ 2 տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ: 2 տարի անց հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն»,- Հունաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ