fbpx
Քաղաքականություն

Իրանը մանրամասն ծրագիր է մշակել ԼՂ-ում ռազմական գործողություններին վերջ դնելու համար

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը մանրամասն ծրագիր է մշակել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին վերջ դնելու համար: Պաշտոնյան նաև հայտնել է, որ Իրանն իր սահմանները բաց կպահի «ոչ ռազմական ապրանքների» փոխադրման համար:

Խաթիբզադեը խոսել է նաև սոցցանցերում հայտնված այն տեսանյութերի մասին, որոնց մեջ իբրև թե երևում են Հայաստանի համար նախատեսված ռազմական սարքավորումներ: Նա ևս մեկ անգամ հերքել է դրանց իսկությունը:

«Իրանը ճանապարհ է Հայաստանի համար, և մենք պարտավորվել ենք ոչ ռազմական ապրանքների համար այդ տարանցիկ ուղին պահել Հայաստանի կառավարության և ժողովրդի համար՝ հիմնվելով հարևանի բարի կամքի վրա», – ասել է Խաթիբզադեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ