ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։
Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցում գոհունակությամբ նշել են, որ ՌԴ խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ: Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններով պայմանավորված Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին:

