Իմ գործընկերոջ հետ խորհրդարան եմ ներկայացրել ԼՂ անկախությունը ճանաչող բանաձև. ֆրանսիացի պատգամավոր

Ամենադիտվածներ

Իմ գործընկերոջ հետ խորհրդարան եմ ներկայացրել ԼՂ անկախությունը ճանաչող բանաձև. ֆրանսիացի պատգամավոր

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը Facebook-ի իր էջում գրել է, որ կիրակի օրը ներկա է եղել հայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիային, որին մասնակցում էր ավելի քան քսան հազար մարդ:

«Լեռնային Ղարաբաղի ճանաչումը միակ ճանապարհն է՝ երաշխավորելու հայ ժողովրդի իրավունքներն իրենց հողի վրա: Ֆրանսիան պետք է օրինակ ծառայի և առաջին շարքում լինի, որովհետև ոչ ոք չպետք է երես թեքի այդ արյունալի հակամարտությունից, որը Եվրոպայի դարպասների մոտ է: Իմ գործընկեր Գի Թեիսիեի հետ խորհրդարան եմ ներկայացրել ԼՂ անկախությունը ճանաչող բանաձև»,- գրել է Պուպոնը:

https://www.facebook.com/PupponiFrancois/posts/2425173774444449

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ