Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԼՂ հարցով հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
«ԱԳՆ ղեկավարները քննարկել են 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: