fbpx
Արցախ

Մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում․ Փաշինյան

3 ամիս Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ կիրակի Ադրբեջանի ԶՈՒ մի ստորաբաժանում դարանակալել և հարձակվել է ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտից ՈՒԱԶ մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով ԼՂ Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա: Ոստիկաններից 3-ը զոհվել են, 1-ը՝ վիրավորվել: Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին և ծառայակիցներին՝ ուզում եմ ընդգծել, որ նրանք 3-ն էլ ծնվել են ԼՂ-ում: Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին:

Իսկ Ադրբեջանի նախագահը Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենց պիտի ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների անվտանգության հարցը: Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, թե այդ քննարկումներն իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրած մարդկանց հետ: Մարտի 1-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, և ահա այդ հանդիպումից 4 օր անց Ադրբեջանը ձեռնարկեց վերը նկարագրված սադրանքը, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել:

Այդ ահաբեկչական ակտին զոհ գնացին ԼՂ-ում ծնված, ԼՂ-ում ընտանիքներ կազմած 3, 2 և 1 երեխա ունեցող 3 քաղաքացի: Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում. առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է»,- ասաց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ