fbpx
Խորհրդարան

Փաշինյանի հրաժարականի դեպքում ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի․ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ հարցազրույց է ունեցել լրատվականների հետ։

Ծառուկյանը հայտարարել է, որ դեռևս չի հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ կուլիսային հանդիպումների մասին լուրերը կեղծ են։

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ որքան շուտ ձևավորվի նոր իշխանություն, այնքան շուտ կկանխվեն ընթացող գործընթացները։

Նա նաև ասաց, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում ԲՀԿ-ն իր թեկնածուին չի առաջադրի։ Ծառուկյանը դա համարում է անիմաստ, քանի որ ընդդիմությունը ԱԺ-ում ընդամենը 30 տոկոս ձայն ունի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ