fbpx
Իրավական

Լյովա Սարգսյանը հայց է ներկայացրել ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի

Լյովա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հայտնել է, որ 2019թ. ապրիլի 9-ին հանձնաժողովն ընդունել է որոշում Լյովա Սարգսյանի նկատմամբ նախազգուշացում վարչական տույժ կիրառելու մասին՝ կապված իր կողմից 2018թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագիրը օրենքով նախատեսված ժամկետում չներկայացնելու համար։

Գործով նախնական դատական նիստի օր է նշանակվել հուլիսի 3-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ