fbpx
Աշխարհ

Մադագասկարում հարյուրավոր երեխաներ են զոհվել կարմրուկի պատճառով

Անցած տարվա հոկտեմբերից ի վեր Մադագասկարում առնվազն 922 անչափահաս է մահացել կարմրուկից։ Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Զանգվածային մահացությունը կանխել անգամ չի կարողացել պատվաստումների արտակարգ ծրագիրը։ Բժիշկ Կատրինա Քրեսթինգերի խոսքով՝ զոհերի թիվը պաշտոնական տվյալների վրա է հիմնված, որոնք կարող են ամբողջական չլինել, ինչպես նաև վարակվածների մասին տեղեկատվությունը․ այժմ դրանք շուրջ 66-ն են։

Համաճարակը բռնկվել է այն պատճառով, որ կարմրուկի դեմ պատվաստվել է երկրի ազգաբնակչության 58 տոկոսը։ Մադագասկարում հիվանդություններ շատ չեն տարածվել 2003-ից ի վեր, այդ պատճառով կարմրուկին զոհ են դառնում նրանք, որոնք թույլ իմունիտետ ունեն։

Բացի այդ, Մադագասկարն Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից է։ Երեխաների 47 տոկոսը քաղցած է, ինչը մեծացնում է կարմրուկով վարակվելու վտանգը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ