Հուլիսի 21-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին:
Ջրահեղձված քաղաքացին Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ, 44-ամյա Գ․Հ․ է, որը Մադինա գյուղի «Քարածի» սարատեղիով փորձել է ձիով անցնել Ագրիճի գետը, որի ժամանակ ձիու վրայից վայր է ընկել գետը և խեղդվել: