fbpx
Սպորտ

Մադրիդի Ռեալի երիտասարդ աստղերը. ակումբի պայծառ ապագան երաշխավորված է

«ՖԻՖԱ»-ի հոկտեմբեր ամսվա ընդմիջման ժամանակ Մադրիդի «Ռեալի» 9 ֆուտբոլիստներ (մինչև 24 տարեկան) միացել են իրենց ազգային հավաքականններին։ Նրանց թվում են Մարտին Էդեգորը, Ռոդրիգոն, Կուբոն, Վալվերդեն, Լունին, Դանի Սեբալյոսը, Աշրաֆ Հաքիմին, այս շարքում չեն ընդգրկվել Վինիսիուսը, Յովիչը և Ասենսիոն։ Այս մասին հաղորդում է AS-ն։

«Արքայական» ակումբը իր ապագան կապում է հենց այս անունների հետ. նրանք «Ռեալ»-ի «ապագա աստղերն» են։

2000 թ-ին, երբ Ֆիորենտինո Պերեսը դարձավ «Սերուցքայիններ»-ի նախագահը, պարզ գիտակցեց, որ ֆուտբոլը շուտով կառավարվելու է մարկետինգի միջոցով։ Սկզբում նրանք ձեռք բերեցին աստղային ֆուտբոլիստների ՝Ֆիգոյին (60 միլիոն եվրո), հետո Զիդանին (72 միլիոն եվրո), Ռոնալդունին (45 միլիոն եվրո) և վերջապես Դեյվիդ Բեքհեմին (25 միլիոն եվրո): Սա Մադրիդում եղած Գալակտիկոյի դարաշրջանն էր, որը հեղափոխական էր այն պատճառով, որ մեծ եկամուտներ բերեց ակումբին:

2009 թվականին Պերեսը որոշեց, որ մեծ ներդրումներ են անհրածեշտ թիմը նոր ֆուտբոլիստներով համալրելու համար: «Մենք ստիպված ենք եղել մեկ տարվա ընթացքում անել այն, ինչը չի արվել երեք տարվա ընթացքում», – Պերեսի այս արտահայտությունը լիովին արդարացնում էր 264 միլիոն եվրո ներդրումը ինը ֆուտբոլիստների համար.

Կրիշտիանու (96 միլիոն եվրո), Կակա (65 միլիոն եվրո), Բենզեմա (35 միլիոն եվրո), Խավի Ալոնսո (30 միլիոն եվրո), Ալբիոլ (15 միլիոն եվրո), Գարայ (10 միլիոն եվրո), Նեգրեդո (5 միլիոն եվրո), Արբելոա (4 միլիոն եվրո) և Գրաներո (4 միլիոն եվրո):

Շատ չանցած ՝2013-ի ամռանը Գարեթ Բեյլը 100,8 միլիոն եվրոյի դիմաց միացավ «Արքայական» ակումբին։ Այս դեպքից հետո ակումբի նախագահը կրկին փոխեց իր ռազմավարությունը: Նշենք, որ մինչ օրս նա առաջ է շարժվում նույն ռազմավարությամբ. թիմը կառուցել երիտասարդ խաղացողների վրա։

2013 թվականից ակումբի կազմը համալրած երիտասարդ ֆուտբոլիստների ճակատագիրը խիստ տաբերվել է իրարից։ Նրանցից Մարտին Էդեգորն ու Վինիսիուսը միացել են ակումբին 16 տարեկանում։ Լիենհարտը, Օգոստո Գալվանն ու Ռոդրիգոն ՝ 17 տարեկանում, Աբները, Ասենսիոն, Վալյեխոն, Ֆեդե Վալվերդեն, Սերխիո Դիասը և Ռոդրիգոն՝ 18-ում:

19 տարեկանում միացել են Թեոն, Կրիստոն և Լունինը, իսկ Կազեմիրոն և Դանի Սեբալյոսն ավելի երիտասարդ տարիքում են միացել: Իսկոն, Յովիչը և Լուկաս Սիլվան կազմը համալրել են 21 տարեկանում:

Երիտասարդ աստղերից միայն երեքն են ձեռք բերվել խոշոր գումարներով. Յովիչ (60 միլիոն եվրո), Ռոդրիգո (40 միլիոն եվրո) և Վինիսիուս (45 միլիոն եվրո):

Սա լավ ռազմավարություն է տրանսֆերային շուկայում առաջատարի ղեկը ձեռքում պահելու համար։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ