fbpx
Սպորտ

Մադրիդի Ռեալը որոշել է 2019/20 մրցաշրջանի դարպասապահներին. Marca

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը վերջապես կողմնորոշվել են դարպասապահների հարցում։ Այս մասին հաղորդում է Մադրիդյան Marca պարբերականը:

2019/20 մրցաշրջանում ակումբի առաջին դարպասապահը կլինի բելգիացի Տիբո Կուրտուան, իսկ երկրորդ դարպասապահը՝ ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը։ «Ռեալում» որոշել են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել Լուկա Զիդանից և Կեյլոր Նավասից։

Հիշեցնենք, որ Լունինն անցյալ ամռանն է 8,5 միլիոն եվրոյի դիմաց «Զարյայից» տեղափոխվել «Ռեալ»։  Լունինի՝ «Ռեալի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ