Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասում հանդիպել է Նորվեգիայի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումը նախորդում է Վենեսուելայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև առաջին բանակցություններին, որոնք տեղի կունենան այս շաբաթ՝ Օսլոյում:
Հանդիպման տեսանյութը Մադուրոն տեղադրել է իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ Վենեսուելան հունվարի 23-ից ընկղմվել է քաղաքական ճգնաժամի մեջ այն բանից հետո, երբ խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն իրեն հայտարարեց ժամանակավոր նախագահ: Գուաիդոյին այդ պաշտոնում ճանաչել է ավելի քան 50 երկիր և միջազգային կառույց, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը: