fbpx
Աշխարհ

Մադուրոն կոչ է արել փոփոխությունների ծրագիր ներկայացնել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում լայնածավալ փոփոխությունների մասին և կոչ արել իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներին առաջարկներ ներկայացնել թույլ տրված սխալները շտկելու համար։

Կարակասում մայիսմեկյան հանրահավաքի ընթացքում Վենեսուելայի առաջնորդը հայտարարել է, որ Վենեսուելայի ժողովուրդների բոլիվարական կոնգրեսը, որը միավորում է ավելի քան 80 սոցիալական կազմակերպություն, պետք է նստաշրջան անցկացնի՝ փոփոխությունների պլանի մշակման համար։

«Շաբաթ և կիրակի օրերը՝ մայիսի 4-ն ու 5-ը, ես հայտարարում եմ ժողովրդական իշխանության բոլոր ճյուղերի երկխոսության, գործողությունների և առաջարկությունների մեծ ազգային օր, որպեսզի նրանք ասեն բոլիվարական կառավարությանն ու Նիկոլաս Մադուրոյին, թե ինչ է պետք փոխել հանուն փոփոխությունների մեծ պլանի»,- ասել է Մադուրոն։

Մադուրոն ընդգծել է, որ մտադիր է ընդունել առաջարկությունները՝ հանուն ժողովրդի կյանքի բարելավման։

Մադուրոն նախազգուշացրել է ընդդիմության դեմ ուժի կիրառման դեպքում ԱՄՆ-ի հնարավոր ներխուժման մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ