«Կսկսվի աշխատղների ու պետական ծառայողների գործադուլ։ Ռեժիմը զարմացած կմնա», – այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն՝ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում անցկացված հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։
Նա նշել է, որ համընդհանուր գործադուլը կսկսվի մայիսի 2-ին, որին կմասնակցեն հասարակության բոլոր շերտերը։
Գուայդոն նաև կոչ է արել զինվորականներին աջակցել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերին։
