fbpx
Աշխարհ

Մահաբեր ցունամին հարվածել է Ինդոնեզիային. զոհերի թիվն աճում է

Առնվազն 281 մարդ զոհվել է, հազարից ավելին վիրավորվել Ինդոնեզիայում դեկտեմբերի 23-ի գիշերը տեղի ունեցած ցունամիի պատճառով:

Նախնական վարկածով՝ Անակ Կրակատաու հրաբուխի ժայթքման արդյունքում առաջացած ցունամիի պատճառով հարյուրավոր շենքեր են վնասվել: Ամենաշատը վնասվել է Պանդեգլանգ շրջանը:

Միջազգային մամուլի տարբեր տվյալների համաձայն՝ 60-ից 400 մարդ համարվում են անհետ կորած:

Ըստ «Daily Mail-ի»՝ ցունամիից տուժել է նաև տեղական «Seventeen» ռոք-խումբը: Համացանցում տեսանյութ է տարածվել, որից երևում է՝ ինչպես է ցունամին հարվածում բեմին, որի վրա ելույթ են ունեցել երաժիշտները, ինչի արդյունքում խմբի 2 երաժիշտ և խմբի շրջագայության մենեջերը մահացել են, ևս երկու երաժիշտ և երգչի կինն անհետ կորել են:

Որոնողական աշխատանքներ են տարվում: Տուժածների և մահացածների թիվը շարունակում է աճել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ