Կոնգրեսմեն Ջոն Դինգելը մահացել է 92 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Նա ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարակյաց կոմնգրեսականն է, որը երկար տարիներ զբաղեցրել է այդ պաշտոնը: Առաջին անգամ նա ընտրվել է 1955 թվականին և աշխատել Ներկայացուցիչների պալատում շուրջ 59 տարի: 2015-ին Ջոն Դինգելը թոշակի է անցել:
«Նա ԱՄՆ Կոնգրեսի առյուծն էր, սիրված ամուսին էր ու հայր»,- ասել է կոնգրեսականի կնոջ՝ Դեբի Դինգելի ներկայացուցիչը:
Կոնգրեսական Դինգելը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ էր, որը ընտրվել է Միչիգանից: Նա բազմաթիվ դաշնային ժողովրդավարական օրենքների հիմքերի հեղինակն է եղել: