fbpx
Աշխարհ

Մահացել է անգլիացի գրող Ռոզամունդ Փիլչերը

Կյանքի 95-րդ տարում Շոտլանդիայում մահացել է անգլիացի կին գրող Ռոզամունդ Փիլչերը: Փետրվարի 7-ին այս մասին հայտնել է The Independent թերթը: Ըստ թերթի տվյալների՝ Փիլչերը մահացել է Շոտլանդիայի Դանդի քաղաքի հիվանդանոցում կարճատև հիվանդությունից հետո։

Փիլչերը գրել է մեկ տասնյակից ավելի վեպեր, որոնցից նրան առավել մեծ հաջողություն է բերել The Shell Seekers-ը («Ընտանեկան մասունք», 1987): Գրքի միլիոնավոր օրինակներ են վաճառվել ամբողջ աշխարհում: Ինչպես նշել է հրատարակությունը, Փիլչերն առանձնահատուկ ժողովրդականություն էր վայելում Գերմանիայում, որտեղ նրա գործերի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ հեռուստասերիալներ:

Ինչպե գրել է BBC-ն, 1940-ական թվականների վերջին Փիլչերն իր ստեղծագործությունները հրապարակում էր Ջեյն Ֆրեյզեր կեղծանվամբ: Առաջին վեպը, որը լույս է տեսել գրողի իսկական անվամբ, հրատարակվել է 1955 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ