ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանն Facebook-ի իր էջում գրում է․
«Քիչ առաջ ցավով տեղեկացա, որ 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի մեծագույն ներկայացուցիչներից մեկը՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ, Սարգիս Հովիվյանը։
Սարգիս Հովիվյանը ԽՍՀՄ լավագույն և, անկասկած, հայկական ֆուտբոլի անցած դարի անկրկնելի հարձակվողներից մեկն է եղել, խաղացել է Երևանի «Սպարտակ», «Արարատ», Վանաձորի «Լոռի», Մոսկվայի «Սպարտակ», ԲԿՄԱ, Քութաիսիի «Լոկոմոտիվ» ակումբներում, երկար տարիներ զբաղվել է մարզչական աշխատանքով։
Ցավակցում եմ Սարգիս Հովիվյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու նրա տաղանդի բոլոր երկրպագուներին»։
Լոռեցյանը նաև հավելել է, որ Հովիվյանն անկյունային հարվածով գոլ խփած առաջին հայ ֆուտբոլիստն է։