fbpx
Աշխարհ

Մահացել է դերասանուհի Բիբի Անդերսոնը

Ապրիլի 14-ին 83 տարեկան հասակում մահացել է շվեդ դերասանուհի Բիբի Անդերսոնը: Այս մասին Goteborgs Posten-ին հայտնել է երգչուհու ընկերուհին՝ ռեժիսոր Քրիստինա Ուլոֆսոնը:

«Բիբին մեծ դերասան և ֆանտաստիկ հումանիստ էր», – ասել է Ուլոֆսոնը:

Անդերսոնը իր կարիերան սկսել է դեռ 15 տարեկանից՝ նկարահանվելով ռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմերում: Իր առաջին դերերից մեկը նա ստացել է Բերգմանի «Ամառային գիշերվա ժպիտները» ֆիլմում: Նա նկարահանվել է ռեժիսորի 11 ֆիլմերում, այդ թվում, «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Տեսարաններ՝ ամուսնական կյանքից»: Իր ամենալավ դերերից մեկը համարվում է Ալմայի կերպարի մարմնավորումը «Պերսոնա» ֆիլմում:

1958 թվականին դերասանուհին ստացել է Կանն կինոփառատոնի մրցանակը՝ լավագույն դերասանուհի անվանակարգում (Բերգմանի «Կյանքի շեմին» ֆիլմում): 1963-ին Անդերսոնին հանձնվեց Բեռլինյան կինոֆառատոնի «Արծաթե արջ» մրցանակըё լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթող ճանաչվելու համար (Ուիլգոթ Շյոմանի «Սիրուհին» ֆիլմում):

2009 թվականի գարնանը Անդերսոնը կաթվածահար էր եղել, որից հետո նա իր կյանքն անց էր կացնում Ստոկհոլմի ծերանոցներին մեկում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ