68 տարեկան հասակում սրտի անբավարարությունից մահացել է խորհրդային և ռուսաստանցի էստրադային երգիչ Սերգեյ Զախարովը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտիստի շրջապատի մի աղբյուր:
«Սերգեյ Գրիգորևիչը վախճանվել է,-ասել է գործակալության զրուցակիցը՝ չճշտելով մահվան ամսաթիվը:-Նա մահացել է սրտի անբավարարությունից»:
Երգչի հետ հրաժեշտի ժամանակը և վայրը առայժմ որոշված չեն:
Զախարովը ծնվել է 1950 թվականի մայիսի 1-ին Նիկոլաևում: 1971 թվականին Մոսկվայում ընդունվել է Գնեսինների անվան երաժշտական կոմեդիայի ուսումնարան, իսկ երկու տարի անց տեղափոխվել է Լենինգրադի երաժշտական ուսումնարան:
1974 թվականին նվաճել է «Ոսկե Օրփեոս» միջազգային մրցույթի առաջին մրցանակը: 1975 թվականին գլխավոր դերերից մեկն է խաղացել «Երկնային ծիծեռնակներ» երաժշտական ֆիլմում:
Տարբեր տարիների Սերգեյ Զախարովն աշխատել է Լենինգրադի մյուզիք-հոլլում և Ռուսաստանի մի քանի քաղաքների ֆիլհարմոնիաներում, հյուրախաղերով եղել է աշխարհի 42 երկրներում: Լայն հանդիսատեսին հայտնի է«Երեք ճերմակ նժույգներ», «Տատյանայի օրը», «Ծաղկել են քրիզանթեմները», «Մոսկովյան պատուհաններ», «Սև աչեր» հիթերով: