Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը:
Արտիստն իր կարիերան սկսել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրում 1949-1952 թվականներին:
1970-1976 թթ. աշխատել է Լենինականի պետական թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր։
1974 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
1976-1978 թթ. աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն։
1980-1984 թթ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր։
1984-1986 թթ. աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես տնօրեն և գե ղարվեստական խորհրդի նախագահ։
1986-1993 թթ. – Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր։
1993 թվականից – Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1993-2002 թթ.` տնօրեն։
1995-2007 թթ.- Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ։
Դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն էր, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի հայրը, դերասանուհի Մարիամ Ղազանչյանի պապը: