fbpx
Աշխարհ

Մահացել է Եվրոպայի ամենատարեց բնակիչը

Մահացել է 116-ամյա իտալուհին, որը Եվրոպայի ամենատարեց բնակիչն էր:

Ինչպես հայտնում է իտալական ANSA գործակալությունը, Ջուզեպպինա Ռոբուչչին մահացել է Պոջիո Իմպերիալե քաղաքում:

Նա ծնվել էր 1903 թվականի մարտի 20-ին: Ջուզեպպինան ապրել է 116 տարի և 90 օր:

Ռոբուչչին Եվրոպայի ամենատարեց մարդն էր: Նա ընդամենը երկու ամսով էր փոքր ճապոնացի Քեյն Տանակից, որը ծնվել է 1903 թվականի հունվարի 9-ին:

Նրան անվանում էին Նոննա Պեպպա: Նա ուներ 5 երեխա, 9 թոռ և 19 ծոռ: Նա ամուսնու հետ երկար տարիներ ղեկավարում էր տեղի բարերից մեկը, 2012 թվականին ստացել էր «պատվավոր քաղաքապետ» կոչումը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ