fbpx
Աշխարհ

Մահացել է НТВ հեռուստաալիքի համահիմնադիր Իգոր Մալաշենկոն

Իսպանիայում մահացած են գտել ռուսական НТВ հեռուստաընկերության համահիմնադիր Իգոր Մալաշենկոյին: Քաղաքագետ, նախկին մեդիամենեջերը 64 տարեկան էր: Ըստ որոշ տեղեկություններիъ նա ինքնասպանություն է գործել, սակայն պաշտոնապես այս լուրը չի հաստատվել:

Ինքնասպանության մասին առաջինը հայտնել էր Քսենիա Սոբչակը, որի նախընտրական շտաբը, անցած տարի նախագահական ընտրությունների ժամանակ, ղեկավարում էր հենց Մալաշենկոն:

«Չեմ կարող հավատալ, որ նման բան է տեղի ունեցել: Ես երախտապարտ եմ նրան համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Համարում էի նրան շատ պարկեշտ և կրեատիվ անձնավորություն, հպարտանում էի, որ նա ղեկավարում էր իմ նախնտրական շտաբը»,- գրել է Սոբչակը:

Մալաշենկոն НТВ-ի գլխավոր տնօրենն էր 1993- 1997 թվականներին: 1996-ին նա մասնակցել է Բորիս Ելցինի նախընտրական արշավին: 2000-ին մեկնել է Նյու Յորք և մինչև 2009-ը բնակվել ԱՄՆ-ում: Այդ ժամանակ RTVi հեռուստաալիքի գլխավոր տնօրենն էր: 2012-ին վերադարձել է Ռուսաստան: Իսկ անցյալ տարի ամուսնացել է լրագրող Բոժենա Ռինսկայի հետ:

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ