73 տարեկանում մահացել է Դոնալդ Թրամփի նախկին կինը՝ Իվաննա Թրամփը: Այս մասին հայտնել է Թրամփի սեփական սոցիալական Truth Social ցանցը։
«Իվաննա Թրամփը կյանքից հեռացել է Նյու-Յորքի իր տանը: Նա հիանալի, գեղեցիկ և զարմանալի կին էր, ով հիանալի և ոգեշնչող կյանք էր վարում»,- գրել է գործարարն ու քաղաքական գործիչն իր նախկին կնոջ մասին:
Նշվում է, որ մահվան պատճառը եղել է սրտի կանգը, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։