fbpx
Մշակույթ

Մահացել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանը

Այսօր 78 տարեկանում մահացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը: 2001-ից 2010-ը թթ. նա եղել է ՀՀ նախագահների անձնական լուսանկարիչը:

Մ. Շահբազյանը հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում: Աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից:

1976-2001թթ աշխատել է «Արմենպրես» գործակալությունում:

2001-2010թթ եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցը:

Բազմիցս մասնակցել է միջազգային և հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ:

1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը «Ռոյթերս» գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ