fbpx
Հասարակություն

Մահացել է ԱՍԱԼԱ-ի անդամներից Մկրտիչ Քազանճյանը

Փետրվարի 3-ի առավոտյան 63 տարեկան հասակում մահացել է ԱՍԱԼԱ-ի անդամներից Մկրտիչ (Մայք) Քազանճյանը: Նա մասնակցել էր Լիբանանի քաղաքացիական պատերազմին, տեղափոխվել էր Ֆրանսիա, իսկ 90-ականների կեսերին՝ Հայաստան, որտեղ էլ մասնակցել էր Արցախին օժանդակելու նախաձեռնություններին: Նրա մահվան մասին հայտնել է Ժողովրդային շարժման կենտրոնական խորհուրդը, որի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Խոր ցավով տեղեկացանք, որ այսօր՝ փետրվարի 3-ի, առավոտյան ժամը 10-ին, 63 տարեկանում, ընկեր Մկրտիչ (Մայք) Քազանճյանը, Հայաստանում, կնքեց իր մահկանացուն: Այդ տխուր առիթով մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում նրա որդիներին, հարազատներին ու բարեկամներին:

Մկրտիչ Քազանճյանը ծնվել է 1956 թվականին, Անճարում, Լիբանան: 1975 թ.-ին իր աշուխույժ մասնակցութիւնն ունեցավ Լիբանանի քաղաքացիական պատերազմում, որի ընթացքում վիրավորվեց, և վիրահատվելուց հետո՝ 1976 թ.-ին, տեղափոխվեց Ֆրանսիա:

Հայկական հարցի երկունքից ծնված Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն (ԱՍԱԼԱ) ու նրա գաղափարների տարածմանն անմնացորդ նվիրված Հայկական ժողովրդային շարժման հիմնադրումը նոր ծնունդ տվին, ազգային ցավով տառապող երիտասարդ Մկրտչին, ով առանց տատանելու հայտնվեց Նորագույն զինյալ ազատագրական պայքարի աջակիցների շարքերում ու մինչև կյանքի վերջին օրերը հավատարիմ մնաց այդ նպատակին:
1994 թ.-ին նա տեղափոխվեց Հայաստան:

Մկրտիչ Քազանճյանը իր կարևոր ներդրումն է ունեցել նաև Արցախի օժանդակութեան մարմնում։ Հողը թեթև լինի վրան»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ