68 տարեկան հասակում մահացել է հայտնի մոդելյոր Պատրիկ Լուի Վիտոնը, ով Louis Vuitton բրենդի հիմնադրի թոռան թոռն է: Պատրիկը մահացել է Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է բրենդի Instagram-ի էջը:
Գրառման մեջ չի նշվում նրա մահվան պատճառը: Նշվում է, որ Պատրիկը, շարունակելով ընտանեկան ավանդույթը, 1973 թվականին միացավ Louis Vuitton-ի աշխատանքներին:
Լուի Վիտոնը հիմնադրել է առևտրի տունը 1854 թվականին Ֆրանսիայում: Այն զբաղվում է «լյուքս» դասի պայուսակների, ճամպրուկների, աքսեսուարների, օծանելիքի և մոդայիկ հագուստի վաճառքով:
https://www.instagram.com/p/B4hkBa0DcvL/?utm_source=ig_embed