fbpx
Աշխարհ

Մահացել է փիլիսոփա Միշել Սերը

Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ հունիսի 1-ի երեկոյան 88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի գրող և փիլիսոփա Միշել Սերը:

«Նա կյանքին հրաժեշտ է տվել խաղաղ կերպով՝ ընտանիքի անդամներով շրջապատված», – հայտնել է հեղինակի գործերը հրապարակած Pommier  հրատարակչության խմբագիր Սոֆի Բանկարը:

Միշել Սերը ծնվել է 1930 թվականին: 1986 թվականին Սերը գրականության ոլորտում շնորհվող «Մեդիչի» մրցանակի դափնեկիր է դարձել: 1990 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ:

Փիլիսոփան ավելի քան 50 աշխատությունների հեղինակ է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ