fbpx
Աշխարհ

Մահացել Է «Քրեական ընթերցվածք» ֆիլմի երաժշտության հեղինակ Դիք Դեյլը

ԱՄՆ-ում մահացել է երաժիշտ Դիք Դեյլը՝ Misirlou հայտնի սինգլի հեղինակը, որը գրվել է Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմի համար: Այդ մասին երաժիշտ Բրայան Ուիլսոնը գրել է իր Twitter-ում:

Երաժիշտը վախճանվել է կյանքի 82-րդ տարում: Դիք Դեյլը հայտնի էր որպես «սերֆ-ռոք» ոճի ամերիկյան գործիքային երաժշտության հիմնադիր, որը ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն էր վայելում 1960-ական թվականներին: Նրա իսկական անունը Ռիչարդ էնթոնի Մոնսուր է։ Ծնվել է 1937 թվականին Բոսթոնում (ԱՄՆ): Իր երաժշտական կարիերան Դեյլն սկսել է 1959 թվականին, իսկ առաջին ալբոմը թողարկել Է 1962 թվականին: Ընդհանուր առմամբ իր կարիերայի ընթացքում նա թողարկել է 11 ալբոմ և երգերի 14 հավաքածու, քանիցս մասնակցել է երաժշտական և թոք-շոուների, ինչպես նաև ինքն իր դերակատարն է եղել հեռուստասերիալներում և ֆիլմերում: Ինչպես գրում է TMZ պորտալը, երաժիշտը երկար տարիներ առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, մասնավորապես, նա երկու անգամ հաղթահարել է ուղիղ աղիի քաղցկեղը, բուժվել է շաքարախտի դեմ։ Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ