fbpx
Հասարակություն

Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը

Մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանը։

Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ․ սեպտեմբերի 3-ին՝ Էջմիածնում։ 1993 թ․ ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թ․՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։

1985-1987 թթ․ Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։

2000 թ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թ․ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով

2007 թ․ մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Ամուսնացած էր, ունի չորս երեխա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ