fbpx
Մշակույթ

Մահացել է Շերլոկ Հոլմսի ռեժիսորը

91 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Իգոր Մասլեննիկովը, ով նկարահանել է Շերլոկ Հոլմսի խորհրդային ադապտացիան։ Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 17-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը հղումով։

Ռեժիսորի հուղարկավորությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում։

Բացի Վասիլի Լիվանովի գլխավոր դերակատարմամբ «Շերլոկ Հոլմսի և դոկտոր Ուոթսոնի արկածները» սերիալից, Մասլեննիկովը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ձմեռային բալը» և «Բահերի թագուհին»:

Ռեժիսորը մասնակցել է ավելի քան 30 ֆիլմի ստեղծմանը։ Նրանցից շատերի վրա նա աշխատել է նաև որպես նկարիչ և սցենարիստ։ 1987 թվականին դարձել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, իսկ 2001 թվականին՝ ՌԴ Պետական ​​մրցանակի դափնեկիր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ