fbpx
Աշխարհ

Մահացել է ԽՍՀՄ մարշալ Դմիտրի Յազովը

Մահացել է ԽՍՀՄ մարշալ Դմիտրի Յազովը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ծանր հիվանդությունից հետո փետրվարի 25-ին 95 տարեկանում կյանքից հեռացել է Խորհրդային միության մարշալ Դմիտրի Տիմոֆեյի Յազովը»,-նշված է նախարարության հայտարարության մեջ:

Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ դաշնային զինվորական գերեզմանոցում:

Յազովը ԽՍՀՄ վերջին ռազմական գործիչներից էր, որին շնորհվել էր մարշալի կոչում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին կատարած սխրանքների համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով: 1987-1991 թթ. զբաղեցրել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի պաշտոնը: Նրա պաշտոնավարման տարիներին մեծ աշխատանք է տարվել զինված ուժերի մարտունակության բարձրացման, ինչպես նաև Աֆղանստանի տարածքից զորքերի կազմակերպված դուրսբերման ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ